Երեկ «Ռեալը» անհավանական քամբեք իրագործեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում և նվաճեց ՉԼ-ի եզրափակչի ուղեգիրը։
Փարիզում «Սերուցքայինների» մրցակիցը լինելու է մեկ այլ անգլիական ակումբ՝ «Լիվերպուլը»։
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ով նախորդ մրցաշրջանում գլխավորում էր «Էվերթոնը», խոսել է սպասվող եզրափակչի մասին։
«Շատ ուրախ եմ, որ եզրափակչում խաղալու ենք մեկ այլ հիանալի ակումբի հետ։
Որպես ֆուտբոլիստ 1984 թվականին ես խաղացել եմ նրանց դեմ Չեմպիոնների գավաթի եզրափակչում։ 2005-ին և 2007-ին արդեն որպես մարզիչ եմ խաղացել նրանց դեմ։ Հիմա մեզ ևս մեկ հանդիպում է սպասվում։
Ես երկու տարի ապրել եմ Լիվերպուլում։ Այդ խաղը ինձ համար դերբի է լինելու, քանի որ ես շարունակում եմ մնալ էվերթոնցի». նշել է Անչելոտին։
Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը գլխավորել է «Էվերթոնը» 2019-21 թվականների ընթացքում։
Los Merengues, Realmadrid.am