Լա լիգայի առաջին տուրում «Ռեալը» կամային հաղթանակ տոնեց «Ալմերիայի» նկատմամբ (2:1):
75-րդ րոպեին «սերուցքայինները» տուգանային հարվածի իրավունք ստացան, որից հետո գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդին՝ Դավիդե Անչելոտին, արագ փոխարինում կատարեց՝ խաղադաշտ դուրս բերելով Դավիդ Ալաբային:
Ավստրիացին շքեղ գոլ խփեց, իսկ փոխարինման մասին խաղից հետո խոսեց նաև իտալացի մասնագետը:
Ներկայացված լուսանկարում և տեսանյութում երևում է՝ ինչպես է հաջողությունը տոնում Դավիդե Անչելոտին: