Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» ոչ–ոքի՝ 1–1 հաշվով ավարտեց հանդիպումը «Լայպցիգի» հետ և նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր՝ առաջին խաղում տոնած 1–0 հաշվով հաղթանակի շնորհիվ։
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը։
«Այսօր մենք խաղացինք որակյալ մրցակցի դեմ, որը կորցնելու ոչինչ չուներ։ Բայց մենք ամբողջ խաղում համբերեցինք և անցանք հաջորդ փուլ։
Միտքն այն էր, որ մենք ավելի շատ դիմեինք պրեսինգի, սակայն թիմը շատ դանդաղ էր խաղում․ պրեսինգի բացակայություն, դանդաղ փոխանցումներ և այլն։ Արդյունքում, մենք շատ ներքևից էինք պաշտպանվում և վատ հանդիպում անցկացրինք։ Դա իմ մեղքն էր։ Նմանատիպ հանդիպում տեղի էր ունեցել «Չելսիի» դեմ տնային խաղում՝ 2022 թվականին»։
«Բեռնաբեուի» երկրպագուների սուլոցնե՞րը, մենք արդարացիորեն քննադատության ենթարկվեցինք։ Անհրաժեշտ է ինքնաքննադատ լինել, սակայն չափը չանցնել»։
«Հարկերի խուսափելու մեղադրանքնե՞ր, սա հին պատմություն է՝ 8 տարի առաջվա։ Ես արդեն տուգանք մուծել եմ և գումարը գտնվում է դատախազությունում։ Ես վստահ եմ իմ անմեղության հարցում և իմ փաստաբաններն աշխատում են այդ ուղղությամբ»։
«Կուրտուան և Միլիտաոն պատրաստ կլինեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչին»։