Երեկ Daily Mail-ը հայտարարություն էր տարածել, որ ՈՒԵՖԱ-ն դիտարկում է ՉԼ-ի եզրափակիչը Ստամբուլից Լիսաբոն տեղափոխելու տարբերակը։ Բանն այն է, որ Թուրքիայում շուտով նախագահական ընտրություններ են և ՉԼ-ի եզրափակիչը համընկնելու է ընտրությունների երկրորդ փուլի հետ, ուստի ՈՒԵՖԱ-ն ցանկանում է զերծ մնալ հնարավոր բախումներից։
Արդեն այսօր ՈՒԵՖԱ-ն հերքել է տարածված լուրերը։
«ՉԼ-ի եզրափակիչը տեղի է ունենալու հունիսի 10-ին Ստամբուլում։ Որևէ հավելյալ մենկաբանություն այս թեմայի շուրջ չենք պատրաստվում անել». եղել է ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը։
Հիշեցնենք, որ «Ռեալը» պայքարում է ՉԼ-ի եզրփակիչ փուլի ուղեգրի համար։
Los Merengues, Realmadrid.am