Ջուդ Բելինգեմը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ:
Մադրիդյան ակումբն ու 23-ամյա կիսապաշտպանը համաձայնության են եկել նոր պայմանագրի ստորագրման շուրջ: Այն նախատեսված կլինի մինչև 2031 թվականը, հայտնում է As-ը: Բանակցությունները ընթանում էին անցած մրցաշրջանի վերջից:
Նշվում է, որ պայմանագրի պայմանները կբարելավվեն՝ համապատասխան այն դերի, որն անգլիացին խաղում է թիմում:
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը անցկացրել է 8 հանդիպում, խփել 3 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն