Հոդվածներ

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը բաց կթողնի «Կլասիկոն»
21.10.2026
53 0

Դանի Օլմոն «ՊՍԺ»-ի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով բաց կթողնի «Կլասիկոն»:

«Բարսելոնայի» կիսապաշտպանը փոխարինվել է Չեմպիոնների լիգայի լիգյի փուլի 3-րդ տուրի «ՊՍԺ»-ի դեմ  հանդիպման (2:4) 27-րդ րոպեին։ Նրա փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Ֆերմին Լոպեսը:

Ինչպես հայտնում է Marca-ն, Օլմոյի մասնակցությունը «Ռեալի» դեմ խաղին գործնականում բացառված է: Այս պահին իսպանացու վնասվածքի բնույթն ու ծանրության աստիճանը դեռևս որոշված չեն, սակայն կատալոնացիների գլխավոր մարզիչ Հանս Դիտեր Ֆլիկը ռիսկի չի ենթարկի ֆուտբոլիստի առողջությունը:

Լա Լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կկայանա «Կամպ Նոու» մարզադաշտում՝ կիրակի օրը, հոկտեմբերի 25-ին:

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված