Հոդվածներ

Մբապեն արժանացել է Onze d'Or-ի մրցանակին
20.10.2026
44 0

Կիլիան Մբապեն ֆրանսիական Onze Mondial ամսագրի կողմից արժանացել է Onze d’Or (Ոսկե Օնզ) մրցանակին, որը ընթերցողների կողմից տրվում է 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին:

«Ռեալ Մադրիդի» հարձակվողը, ով հավաքել է քվեների 48.2%-ը, դարձել էր Չեմպիոնների լիգայի և Լա Լիգայի նախորդ խաղարկությունների լավագույն ռմբարկու: Նա նաև նվաճել է «Ոսկե խաղակոշիկը» 2026 թվականի Աշխարհի առաջնությունում և դարձել Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն:

Մբապեն, ով առաջ է անցել Ժոաու Նևեշից (11.9%) և Կվարացխելիայից (10.8%), իր կարիերայում առաջին անգամ է նվաճում այս մրցանակը:

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված