«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատասխանել է այն հարցին, թե արդյոք Վինիսիուս Ժունիորի՝ Լա Լիգայի 4 խաղով որակազրկումը կարող է վտանգել նրա տեղը մեկնարկային կազմում:
«Անձեռնմխելի խաղացողներ չեն լինում: Ինձ դուր չի գալիս հենց անձեռնմխելի հասկացությունը: Անձեռնմխելիությունը որոշվում է բացառապես խաղադաշտում ունեցած ելույթներով»:
Այն մասին, թե արդյոք զարմացած է իր խաղացողների պրոֆեսիոնալիզմով.
«Ես այս գիշեր ակումբի բազայում եմ եղել: Այն ժամանակը, որը դու անցկացնում ես այստեղ, պարտադիր չէ, որ նշանակի, թե աշխատում ես: Ինձ դուր է գալիս, որ մարդիկ դրական իմաստով են խոսում նրանց պրոֆեսիոնալիզմի մասին: Դա ճիշտ է։ Ջուդը մեծ ուշադրություն է դարձնում վերականգնմանը և իր մասին հոգ տանելուն: Դիոմանդեն միշտ ցերեկը գալիս է ֆիզիոթերապիայի: Գլխավորը թիմային ոգին պահպանելն է: Այստեղ չկա մեկը, ով կմնա առանց իմ օգնության»,– ասել է Մոուրինյոն:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն