«Ռեալը» հերթական մարզումն է անցկացրել «Ռեալ Մադրիդ Սիթիում»՝ նախապատրաստվելով Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի հանդիպմանը։ Մոուրինյոյի սաները չորեքշաբթի օրը՝ ժամը 23:00-ին «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում կմրցեն «Լայպցիգի» դեմ: «Սևիլյայի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակի հիմնական կազմի ֆուտբոլիստները կատարել են հատուկ վերականգնողական մարզումներ:
Հայտացուցակի մյուս ֆուտբոլիստները մարզումը սկսել են խաղադաշտում նախավարժանքով: Այնուհետև նրանք կատարել են գնդակի պահման վարժություններ, ինչպես նաև հարձակողական ու պաշտպանական գործողությունների շարքեր՝ մարզումն ավարտելով փոքրացված չափսերով դաշտում անցկացված ինտենսիվ երկկողմանի խաղերով: Ասենսիոն ու Ռոդրիգոն շարունակում են իրենց համապատասխան վերականգնողական ծրագրերը:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն