Մադրիդի «Ռեալը» բարձրակարգ կիսապաշտպանի ձեռքբերումը դարձրել է 2027 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի առաջնահերթ խնդիրներից մեկը: Առաջնահերթությունը տրվում է Մարտին Սուբիմենդիի («Արսենալ») և Սքոթ Մաքթոմինեյի («Նապոլի») տրանսֆերներին: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Սերուցքայինները» կարող են հաջողության հասնել Սուբիմենդիի տրանսֆերի հարցում, քանի որ Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոնը «Արսենալում» բավարար խաղաժամանակ չի ստանում: Իր հերթին, Մաքթոմինեյի՝ «Նապոլիի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները մտել են փակուղի: 29-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն