Հոդվածներ

Եվս մեկ ֆուտբոլիստ Անչելոտիի դիտակետում
11.06.2021
1949 0

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելիի ծառայություններով։ 

Mundo Deportivo-ի փոխանցմամբ, «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ակումբի ղեկավարությանը խնդրել է մտնել ֆուտբոլիտսի համար մղվող պայքարի մեջ։ 

Լոկատելիի գործող պայմանագիրը «Սասուոլոյի» հետ նախատեսված է մինչ 2023 թվականի ամառը։ 2020/21 մրցաշրջանում նա մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ նշվում էր, որ Լոկատելին հրաժարվել է տեղափոխվել «Շախտյոր», քանի որ իրեն տեսնում է միայն «Յուվենթուսի» կազմում։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված