Հոդվածներ

«Ռեալի» բողոքարկումը մերժվել է
17.10.2026
35 0

Վինիսիուս Ջունիորի պատիժն ուժի մեջ է մնացել:

Մադրիդյան ակումբի վինգերը որակազրկվել է Լա Լիգայի 4 խաղով այն բանից հետո, երբ «Վիլյառեալի» դեմ խաղում (1:0) մազերից քաշել էր Նաթան Սալիբային: Որակազրկման խաղերից 2-ը նրան տրվել են կանոնների խախտման, իսկ մյուս 2-ը՝ մրցավարի հետ վիճելու համար:

«Սերուցքայինները» փորձել են բողոքարկել այս որոշումը, սակայն Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի բողոքարկման կոմիտեն մերժել է նրանց հայցը: Այժմ «Ռեալը» կդիմի Սպորտային վարչական դատարան (TAD):

Եթե բրազիլացու որակազրկումը վերջնականապես հաստատվի, նա բաց կթողնի «Սևիլյայի», «Բարսելոնայի», «Ռասինգի» և «Վալենսիայի» դեմ խաղերը:

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված