Ֆաբիո Կանավարոն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում «Ռեալի» շանսերի մասին։
«Առաջին խաղում երկու թիմերն էլ լավ խաղացին։ Կարծում եմ, որ «Սիթին» ֆավորիտ չէ պատասխան խաղում։ Ես լավ գիտեմ, թե ինչ է իրենից ներկայացնում «Ռեալը»։ Նրանք մեկնելու են Անգլիա հաղթանակի համար։
ՉԼ-ում հաղթելու համար դու պետք է մշտապես չկորցնեց կենտրոնացվածությունը։ «Ռեալը» իր ողջ ուժերն է ներդնում այս մրցաշարում։ ՉԼ-ն միշտ էլ ավելի կարևոր է, քան Լա Լիգան։
Խնդիրն այստեղ այն է, որ նրանք ունեն մարզիչ, ով կամաց կամաց հասնում է նվաճումների։ Անչելոտին ֆենոմեն է». նշել է Կանավարոն։
Los Merengues, Realmadrid.am