Բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան մոտ ժամանակներս պաշտոնապես նոր պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ: Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արքայական ակումբի» ղեկավարությունն ու 34-ամյա դարպասապահի ներկայացուցիչներն արդեն հասել են լիակատար բանավոր համաձայնության:
Այժմ մադրիդցիների իրավաբաններն ու Կուրտուայի կողմը փոխանակում են պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ վերջնական փաստաթղթերը: Բելգիացու նոր պայմանագիրը «Սերուցքայինների» հետ նախատեսված կլինի մինչև 2028 թվականի ամառը:
Հիշեցնենք, որ Կուրտուան մադրիդյան գրանդի կազմում հանդես է գալիս 2018 թվականի օգոստոսից: «Ռեալի» կազմում բելգիացի դարպասապահը հաղթել է Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և բազմիցս դարձել Իսպանիայի չեմպիոն:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն