Հայտնի է դարձել «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի վնասվածքի ծանրության աստիճանը, որը նա ստացել էր Լա Լիգայի 7-րդ տուրում «Ատլետիկոյի» դեմ մադրիդյան դերբիի (1:2) ընթացքում։
Խաղի 45-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Լի Կան Ինը բաց ոտքով հարվածել էր Վալվերդեի կոճի։ Հանդիպման գլխավոր մրցավար Միգել Անխել Օրտիս Արիասը չի պատժել կորեացուն։ Մրցավարների տեխնիկական կոմիտեում (CTA) ընդունել են, որ Լի Կան Ինը պետք է հեռացվեր խաղադաշտից։
«Սերուցքայիններն» այսօր հայտնել են, որ Ֆեդերիկոյի մոտ ախտորոշվել է ձախ կոճի հոդի կապանների 3-րդ աստիճանի ձգում։ Ակումբը չի հստակեցրել 28-ամյա ուրուգվայցու ապաքինման ժամկետները։ Սակայն լրագրող Սերխիո Կիրանտեն հայտնել է, որ «Մադրիդում» կարծում են, որ Վալվերդեն բաց կթողնի մոտ երկու շաբաթ։ Այսպիսով, նա շարք կվերադառնա արդեն հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն