Հոդվածներ

The Touchline. Ֆուտբոլիստները դժգոհ են Ժոզեի մոտեցումից
11.10.2026
63 0

«Ռեալում» լարվածությունը սկսել է աճել, երբ մի քանի խաղացողներ դժգոհություն են հայտնել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի կողմից անհատական հմտություններին ապավինելու, այլ ոչ թե կառուցվածքային համակարգ կիրառելու որոշման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է  The Touchline-ը։ 

Աղբյուրի համաձայն՝ «Լոս Բլանկոսի» հանդերձարանում, կարծես, պառակտում է առաջանում։  Նշվում է, նաև, որ «Ռեալի» նախկին մարզիչ  Խաբի Ալոնսոն հեռացվել է իր չափազանց բարդ մարտավարական մոտեցման համար, բայց հիմա Մոուրինիոն քննադատության է երթարկվում մարտավարական խորության պակասի համար։ 

Պորտուգալացի մարզիչը «Արքայական» ակումբի ղեկը ստանձնել է այս ամռանը։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։

Silent Striker, Realmadrid.am


Ամենակարդացված