Կայացավ Լա լիգայի հերթական տուրի «Ռեալ Մադրիդ» - «Սևիլիա» հանդիպումը։
«Ռեալի» համար խաղը բավական դրական ընթացք ունեցավ։ Թիմը առաջին կեսում կարողացավ երկու գնդակի առավելություն ստանալ, ինչը թույլ տվեց ողջ խաղի ընթացքում վստահություն և թեթևություն զգալ։
Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին շքեղ հարվածով բացեց Արդա Գյուլերը, իսկ 7 րոպե անց «Սերուցքայինները» կոմբինացիոն փայլուն գրոհ կազմակերպեցին, իսկ Կիլիան Մբապեն անհատական փայլուն որակների շնորհիվ հշաիվը դարձրեց 2-0։
Երկրորդ կեսի միջնամասում «Ռեալը» 11 մետրանոցի հնարավորություն ստացավ և Մբապեն վստահ իրացրեց այն՝ երեք գոլի առավելություն տալով իր թիմին։
Չնայած այն ամենին, որ «Սևիլիան» մեծ ջանքեր չէր գործադրում խաղը փրկելու համար, այնուամենայնիվ, հյուրերին հաջողվեց 80-րդ րոպեին մեկ գոլ հետ բերել, սակայն ընդամենը 3 րոպե անց «Ռեալը» կրկին վերականգնեց երեք գոլի առավելությունը։ Գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Յան Դիոմանդեն։
Հանդիպման մնացած ժամանակում թիմերը արդյունավետ գործողություններով աչքի չընկան։
«Ռեալ Մադրիդ» 4-1 «Սևիլիա»
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն