Հոդվածներ

«Ռոմա» 3-4 «Ռեալ Մադրիդ». Խելահեղ քամբեք Հռոմում
15.10.2026
124 0

ՉԼ-ի լիգայի փուլի 2-րդ տուրի շրջանակում կայացավ «Ռոմա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը։

Խաղի մեկնարկում տան տերերը բավական ակտիվ էին, ինչը տվեց իր պտուղները։ 20-րդ րոպեին Դե Ռոնի հեռահար հարվածը գոլով պսակվեց։ 

Սակայն պատասխան գոլը չուշացավ։ Կիլիան Մբապեն դաշտի կենտրոնում ազատ տարածություն ստանալով առաջ շարժվեց և կրկին հեռահար հարվածով հաշվի մեջ 25-րդ րոպեին հավասարություն մտցրեց։ 

Երկրորդ կեսում «Ռոմային» հաջողվեց կրկին հաշվի մեջ առաջ անցնել և նույնիսկ երկու գոլի առավելություն ստանալ։ Մալենը 51 և 57-րդ րոպեներին երկու գոլ խփելով՝ հաշիվը դարձրեց 3-1։

Դա ստիպեց Ժոզե Մոուրինիոյին կտրուկ քայլերի գնալ և կատարած փոփոխություններով կազմն ավելի հարձակվողական դարձնել։ Այդ փոփոխություններն ավելի քան արդարացված էին, քանի որ «Ռեալին» հաջողվեց խաղի վերջնամասում երկու գոլ խփել և հաշվի մեջ կրկին հավասարություն մտցնել։ Նախ 83-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց Էսպին, իսկ երկու րոպե անց գլխի գեղեցիկ հարվածով աչքի ընկավ Էնդրիկը։

Իսկ ահա 90-րդ րոպեին «Ռեալը» վերագործարկեց իր կախարդանքը։ Գյուլերի կատարած փոխանցումից հետո թիմին հաղթանակ պարգևեց Անտոնիո Ռյուդիգերը։

Արդյունքում «Ռեալը» խելահեղ քամբեք է կատարում և կարևորագույն հաղթանակ տանում։

«Ռոմա» 3-4 «Ռեալ Մադրիդ»

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված