«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակվում է հետարքրվել Ռաֆայել Վարանի ծառայություններով:
Ինչպես հաղորդում է Daily Star-ը, մինչ այս «սերուցքայինները» պատրաստ էին դիտարկել միայն 100 մլն ֆունտ ստերլինգից բարձր առաջարկները: Հիմա իրավիճակը փոխվել է. ֆրանսիացու գործող պայմանագրի ավարտին մնացել է 1,5 տարի ժամկետ, իսկ նրա խաղում բավականին մեծ խաղային անկում է նկատվում:
Բացի այդ Վարանի շահերը ներկայացնում է Base Soccer գործակալությունը, որը հիանալի հարաբերություններ ունի «կարմիր սատանաների» հետ:
Այս ամենը կարող է բերել նրան, որ անգլիական ակումբը 27-ամյա պաշտպանի վերաբերյալ առաջարկ կատարի հունվարին՝ փորձելով արժանի խաղընկեր գնել Հարի Մագուայերի համար:
Fanat, Realmadrid.am