Հոդվածներ

«Ռեալ Մադրիդ» 4-1 «Լայպցիգ». Հաղթանակ «Կլասիկոյից» առաջ
22.10.2026
87 0

Կայացավ Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 3-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» - «Լայպցիգ» հանդիպումը։

Մրցակիցը Ժոզե Մոուրինիոյի սաների համար մեծ բարդություններ չառաջացրեց, թեև «Սերուցքայիններին» միայն առաջին կեսի վերջնամասում հաջողվեց բացել հանդիպման հաշիվը։ 43-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Բերնարդու Սիլվան։ 

Երկրորդ կեսի սկզբում «Ռեալը» ստացավ երկու գոլի առավելություն։ Այս անգամ աչքի ընկավ Արդա Գյուլերը։ Այդ գոլից հետո թիմերը փոքր ինչ հանգստացրին խաղը, սակայն վերջնամասում ակտիվացան և կարճ ժամանակում 3 գոլ խփեցին։

83-րդ րոպեին Մբապեն հաշիվը դարձրեց 3-0, սակայն 2 րոպե անց Գոմիսը կրճատեց հաշվի տարբերությունը։ 

Այնուամենայնիվ, «Ռեալը» ցանկություն ուներ խոշոր հաշվով հաղթելու, և 87-րդ րոպեին Յան Դիոմանդեն հաշիվը դարձրեց 4-1։

Արդյունքում «Ռեալը» սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթում է «Լայպցիգին» և բարձր տրամադրությամբ կմեկնի Բարսելոնա։

«Ռեալ Մադրիդ» 4-1 «Լայպցիգ»

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված