Անտոնիո Ռյուդիգերը, ով իր առաջին մրցաշրջանն է անցկացնում Մադրիդի «Ռեալի» կազմում, այսօր նշում է իր ծննդյան 30-րդ տարեդարձը։
«Արքայական» ակումբի կազմում իր նորամուտը գերմանացի ֆուտբոլիստը նշել է Եվրոպայի սուպերգավաթի խաղարկության «Այնտրախտի» դեմ կայացած խաղում, որտեղ էլ նվաճել է իր առաջին տիտղոսը որպես «Ռեալի» ֆուտբոլիստ։
Ռյուդիգերը իր ներդրումն է ունեցել թիմի հաղթանակին նաև Աշխարհի ակումբային առաջնությունում։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում մասնակցել է 33 հանդիպման և դարձել երկու գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am