«Ռեալը» պլանավորում է ժամկետից շուտ «Վիլյառեալից» վերադարձնել Կուբոյին:
Ինչպես հաղորդում են իսպանական լրատվամիջոցները, «արքայական» ակումբի ղեկավարությունը դժգոհ է, որ ճապոնացին բավարար խաղաժամանակ չի ստանում «դեղին սուզանավի» կամզում:
Հունվարին Կուբոն կրկին վարձակալական հիմունքներով կտեղափոխվի մեկ այլ իսպանական ակումբ՝ «Բետիս»:
Հիշեցնենք, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստն ընդամենը 180 րոպե է անցկացրել:
Fanat, Realmadrid.am