Հոդվածներ

«Ռեալը» ֆինանսական տարին ավարտել է 13 մլն եվրո եկամուտով
14.09.2022
1215 0

Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է տարեկան ֆինանսական հաշվետվությունը։

Չնայած այն հանգամանքին, որ պանդեմիայի ժամանակաշրջանից սկսած ակումբը կորցրել է  մոտ 400 մլն եվրո, ընթացիկ տարում «Ռեալի» եկամուտը կազմել է 13 մլն եվրո։ 

Ավելին, պանդեմիայի սկզբից ի վեր, «Սերուցքայիններին» հաջողվել է յուրաքանչյուր տարում ֆինանսական տեսանկյունից դրական արդյունք ապահովել։ 2019-2020-ին այն կազմել է  313.000 եվրո, 2020-2021-ին՝ 874.000  եվրո։ Այդպիսով «Ռեալը» դարձել է այն եզակի ակումբներից մեկը, որին հաջողվել է ֆինանսական լուրջ կորուստներ չկրել այս ընթացքում։ 

Հիշեցնենք նաև, որ «Արքայական» ակումբը միևնույն ժամանակ շարունակում է «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի վերակառուցման աշխատանքները։

Los Merengues, Realmadrid.am