«Ռեալի» վինգեր Լուկաս Վասկեսը կարիերան կարող է շարունակել Իտալիայում:
Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, իսպանացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Միլանը: Վասկեսի՝ «արքայական» ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է գալիք ամռանը, ինչը նշանակում է, որ նա կարող է «ռոսոներիների» կազմը համալրել ազատ գործակալի կարգավիճակով:
Հիշեցնենք, որ «Միլանի» կազմում մեծ հաջողությամբ հանդես է գալիս «Ռեալի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Բրահիմ Դիասը:
Fanat, Realmadrid.am