2014 թվականի մայիսի 24-ին Մադրիդի «Ռեալը» 10-րդ անգամ նվաճեց ՉԼ-ի գավաթը։ Այդ հաղթանակի մեջ շատ մեծ ներդրում ունեցավ Սերխիո Ռամոսը, ով հանդիպման վերջին րոպեին գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ։ Ռամոսի՝ 93-րդ րոպեին խփած գոլը հնարավորություն տվեց «Ռեալին» խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, որտեղ էլ Բեյլի, Մարսելոյի և Ռոնալդուի գոլերի շնորհիվ «Ռեալը» հաղթանակի հասավ «Ատլետիկոյի» նկատմամբ։
Ներկայացնում ենք այն կազմերը, որոնցով թիմերը դուրս էին եկել խաղադաշտ։
«Ռեալ Մադրիդ». Կասիլիաս, Կարվախալ, Ռամոս, Վարան, Կոենտրաո (Մարսելո, 59), Խեդիրա (Իսկո, 59, Դի Մարիա, Մոդրիչ, Բեյլ, Ռոնալդու և Բենզեմա (Մորատա, 79)։
«Ատլետիկո Մադրիդ». Կուրտուա, Խուանֆրան, Միրանդա, Գոդին, Ֆիլիպե Լուիս (Ալդերվեյրելդ, 83), Ռաուլ Գարսիա (Սոսա, 66), Գաբի, Տիագո, Կոկե, Վիլյա և Դիեգո Կոստա (Ադրիան, 9)։
Գոլերը՝
0-1 (36-րդ րոպե). Գոդին
1-1 (93-րդ րոպե). Սերխիո Ռամոս
2-1 (110-րդ րոպե). Բեյլ
3-1 (118-րդ րոպե). Մարսելո
4-1 (120-րդ րոպե). Ռոնալդու
Los Merengues, Realmadrid.am