Հոդվածներ

Ֆլիկ․ «Չեմ կարծում, թե դա ճիշտ պահվածք է»
25.04.2025
2803 0

Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» Սևիլիայում տիտղոսը կվիճարկի «Բարսելոնայի» հետ (27.04.2025 00:00):

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի նախախաղային մամուլի ասուլիսը։

«Վաղվա եզրափակիչում մենք պետք է ուժերի առավելագույնը ներդնենք։ Մենք հնարավորություն ունենք այս մրցաշրջանում ձևակերպել թրեբլ, և դա մեր նպատակն է։ Այդուամենայնիվ, գիտենք, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում, քանի որ «Ռեալ Մադրիդը» հիանալի թիմ է։

«Բարսելոնան» եզրափակչի ֆավորի՞տն է․ ո՛չ։ Մենք պետք է պարզապես վայելենք այն փաստը, որ հասել ենք եզրափակիչ, հատկապես հաշվի առնելով, որ մեր թիմը շատ երիտասարդ է, և սա հիանալի փորձառություն է մեզ համար։ Մենք խաղալու ենք աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ, այս դիմակայությունում ֆավորիտ չկա։ Մենք միշտ հարմարվում ենք մրցակցի խաղին։ Վաղը նույնպես այդպես կլինի։

Այս մրցաշրջանում մենք երկու ջախջախիչ հաղթանակ ենք տարել «սերուցքայինների» դե՞մ։ Դա անցյալում է։ Հիմա «Ռեալ Մադրիդը» կարող է վնասել մեզ։ «Ռեալը» մեծագույն ակումբ է, և մենք պետք է հարգենք նրանց։

«Ռեալի» ճնշումը մրցավարների վրա՞։ Չեմ կարծում, որ դա ճիշտ է։ Խաղից հետո պետք է ամեն ինչ թողնել անցյալում։ Իհարկե, մեզ անհրաժեշտ են մրցավարներ, և մենք պետք է հոգ տանենք նրանց մասին ու հարգանք ցուցաբերենք»։

«Անչելոտիի համար ևս եզրափակիչն այնքան կարևոր է, որքան ինձ համար․ մենք երկուսս էլ ցանկանում ենք տիտղոս նվաճել։ Մեր խնդիրն է՝ այնպես պատրաստել մեր թիմին, որ հաղթենք»։


Ամենակարդացված