Հոդվածներ

Դե Պոլ․ «Բեռնաբեուում» մենք ավելի լավն էինք, բայց պարտվեցինք»
12.03.2025
440 0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Ատլետիկոյին»։ Առաջին խաղում «Արքայական ակումբը» 2։1 հաշվով հաղթանակ է տարել։

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլի նախախաղային մամուլի ասուլիսը

«Հոգեբանական գործոնն ավելի կարևո՞ր է, քան տակտիկականը այս մակարդակի հանդիպումներում։ Ամեն ինչ կարևոր նշանակություն ունի, հատկապես այսպիսի խաղերում։ Մենթալ վիճակը շատ կարևոր է, բայց առանց տակտիկական և ֆիզիկական կողմերի հնարավոր չէ։

Ամենակարևորը՝ պետք է հաճույք ստանալ այսպիսի հանդիպումներից, որովհետև դրանք հաճախ չեն լինում։ Միևնույն ժամանակ պետք է հասկանալ՝ հաջողության հասնելու համար թիմային աշխատանքը վճռորոշ է։

Ֆուտբոլում ոչ միշտ է հաղթում լավագույն թիմը։ Օրինակ՝ «Բեռնաբեուում» մենք հիանալի հանդիպում անցկացրինք, մրցակցից էլ ավելի լավ տեսք ունեինք, բայց պարտվեցինք»։

«Ինչպե՞ս կփոխվի «Ռեալը» Բելինգեմի վերադարձից հետո։ «Սերուցքայինների» բոլոր ֆուտբոլիստները շատ բարձր մակարդակի են, այդ պատճառով նրանց դեմ հանդիպումներում չափազանց կենտրոնացած պետք է լինել։

Բելինգեմն ունի իր ուժեղ կողմերը, Մոդրիչը՝ ուրիշ, Չուամենին էլ՝ իրենը... Ընդհանրապես, նրանք տարբեր ոճի խաղացողներ են, բայց բոլորը՝ էլիտար մակարդակի»։


Ամենակարդացված