Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» – «Ալավես» խաղից հետո
25.09.2024
462 0

Իսպանիայի առաջնության 7–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը 3–2 հաշվով հաղթեց «Ալավեսին»։

«Ռեալ Մադրիդը» Լա լիգայի 39 խաղ անընդմեջ չի պարտվում (29 հաղթանակ և 10 ոչ–ոքի): Սա ակումբի պատմության լավագույն անպարտելի շարքն է, Պրիմերայի ռեկորդը կրկնելու համար պետք է անցկացնել ևս 4 հանդիպում։

55–րդ վայրկյանին Լուկաս Վասկեսի խփած գոլը ամենաարագն է Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում, ինչպես նաև «Ռեալի» ամենաարագն գոլն է Լա լիգայում 2018 թվականի փետրվարից ի վեր (նույնպես Լուկասի գոլը «Սոսիեդադի» դարպասը):

Մբապեի գոլը իրականություն դարձավ «Ռեալի» ֆուտբոլիստների 26 փոխանցումից հետո, սա Լա լիգայի ռեկորդ է ընթացիկ մրցաշրջանում։

Լուկաս Վասկեսը գոլ է խփել և ասիստ կատարել «Ռեալի» մեկ խաղում՝ վերջին 7 խաղերից 3–ում, որտեղ ընդգրկվել է մեկնարկային կազմում։

Անչելոտին 300–րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում՝ դառնալով ակումբի պատմության երկրորդ մարզիչը Մունյոսից հետո, որը նման ցուցանիշ է գրանցում։

2015 թվականից ի վեր առաջին անգամ «Ռեալ Մադրիդը» գոլ խփեց առաջին և երկրորդ խաղակեսերի առաջին երեք րոպեների ընթացքում։ Այդ ժամանակ թիմը 10–2 հաշվով հաղթել էր «Ռայո Վալյեկանոյին»։

Լուկաս Վասկեսը 250–րդ հանդիպումն անցկացրեց Լա լիգայում։

«Ալավեսի» դեմ խաղում «Ռեալ Մադրիդը» 2 գոլ բաց թողեց 2 րոպեում։ «Սերուցքայինները» Պրիմերայում 2 գոլ բաց չէին թողել այդքան կարճ ժամանակում 1993 թվականից ի վեր։

«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներն ամենաշատն են դեղին քարտ ստացել Պրիմերայում մրցավարների հետ խոսելու համար՝ 9։ Դրանցից 3–ը ստացել է Վինիսիուսը և առաջատար է այս ցուցանիշով առաջնությունում։