Հոդվածներ

Շահե՛ք Բենզեմայի ստորագրությամբ «Ռեալի» խաղաշապիկ
10.01.2022
2738 0

Մադրիդի «Ռեալը» խաղարկում է Կարիմ Բենզեմայի ստորագրությամբ «Արքայական ակումբի» խաղաշապիկ:

Հիշեցնենք, որ ֆրանսիացին «Վալենսիայի» դեմ խաղում դուբլի հեղինակ դարձավ՝ հատելով «Ռեալի» կազմում 300 գոլի սահմանագիծը:

Խաղարկությանը մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ, ինչի արդյունքում կարող եք շահել Բենզեմայի ստորագրությամբ «Ռեալի»՝ 2021-22 մրցաշրջանի տնային խաղաշապիկ:

Նշենք, որ եթե օգտագործում եք Internet Explorer, ապա ստիպված եք հղումը բացել ինտերնետային այլ դիտարկիչով:

Հղումով անցնելուց հետո սեղմեք Enter, այնուհետև գրանցվեք: Եթե Madridista-ի քարտատեր եք կամ «Ռեալ Մադրիդ ՖԱ»-ի անդամ, մուտք գործելու իրավունք ունեք համապատասխանաբար երկու և երեք անգամ: 

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված