Ժոզե Մոուրինյուն Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակների քանակով հավասարվեց Արսեն Վենգերին:
Պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ «Ռեալը» մրցաշարի լիգայի փուլի 2-րդ տուրում 4:3 հաշվով հաղթեց «Ռոմային»: Դա Մոուրինյուի 86-րդ հաղթանակն էր Չեմպիոնների լիգայում որպես մարզիչ։ «Արսենալը» գլխավորած Վենգերն ունեցել է նույնքան հաղթանակ:
ՉԼ-ում ավելի շատ խաղեր հաղթել են միայն երեք մարզիչներ՝ Կառլո Անչելոտին (124), Պեպ Գվարդիոլան (117) և Ալեքս Ֆերգյուսոնը (102):
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն