Հոդվածներ

Կոնատեի ստացած դեղին քարտը չեղարկվել է
15.10.2026
51 0

Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) կարգապահական կոմիտեն բավարարել է «Ռեալի» բողոքարկումը «Վիլյառեալի» դեմ խաղում Իբրահիմա Կոնատեի ստացած դեղին քարտի վերաբերյալ:

Պաշտպանը զգուշացում էր ստացել մրցավար Իսիդրո Դիաս դե Մերայի կողմից Լա Լիգայի 10-րդ տուրի հանդիպման (1:0) 81-րդ րոպեին: «Ռեալը» վիճարկել էր մրցավարի որոշումը:

Այսպիսով, մրցաշրջանի մեկնարկից ի վեր Կոնատեի հաշվին ընդհանուր առմամբ կա երեք դեղին քարտ: «Վիլյառեալի» դեմ խաղում ստացած զգուշացումը կարող էր դառնալ չորրորդը։ Այդ դեպքում «Սևիլյայի» դեմ խաղում հնարավոր դեղին քարտը կստիպեր նրան բաց թողնել «Էլ Կլասիկոն»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված