• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հայտնի է, թե ով է սպասարկելու «Ռեալ Մադրիդ» - «Լայպցիգ» հանդիպումը

Հոդվածներ

Հայտնի է, թե ով է սպասարկելու «Ռեալ Մադրիդ» - «Լայպցիգ» հանդիպումը
20.10.2026
75 0

Չորեքշաբթի օրը կայանալիք «Ռեալ Մադրիդ» - «ՌԲ Լայպցիգ» հանդիպումը կսպասարկի Իշտվան Կովաչի գլխավորած մրցավարական անձնակազմը։ Այն կկայանա «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում։ Ռումինացի մրցավարը 6-րդ անգամ կսպասարկի «Ռեալի» մասնակցությմաբ հանդիպում եվրոպական ակումբային գլխավոր մրցաշարում:

«Ռեալ Մադրիդի» մասնակցությամբ Կովաչի սպասարկած նախորդ հանդիպումները.

• «Լիվերպուլ» - «Ռեալ Մադրիդ» (1:0). 2025/26 Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուր:

• «Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի» (3:1). 2024/25 Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ուղեգրի համար փլեյ-օֆֆի պատասխան հանդիպում:

• «Ռեալ Մադրիդ» - «Բորուսիա Դորտմունդ» (5:2). 2024/25 Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուր:

• «Լիվերպուլ» - «Ռեալ Մադրիդ» (2:5). 2022/23 Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպում:

• «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ» (4:3). 2021/22 Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպում:

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված