Երկար դադարից հետո Էդեն Ազարը կրկին վերադարձավ Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմ և իր վերադարձը նշեց խփած գեղեցիկ գոլով։
Բելգիացին «Ռեալի» կազմում վերջին անգամ գոլի հեղինակ էր դարձել 392 օր առաջ։ Դա նախորդ մրցաշրջանի «Խետաֆեի» դեմ հանդիպումն էր։
Խաղից հետո Ազարը տեսաուղերձի միջոցով իր գոլը նվիրել է երկրպագուներին։
«Բարև ընկերներ։ Ուրախ եմ վերադառնալու և գեղեցիկ գոլի հեղինակ դառնալու համար։
Սա ձեզ համար է։ Հուսով եմ շուտով կտեսնեմ ձեզ». ասել է Ազարը։
Los Merengues, Realmadrid.am