Երեկ «Ռեալը» Լա Լիգայի շրջանակում սեփական հարկի տակ 3։2 հաշվով առավելության հասավ «Լեգանեսի» նկատմամբ։
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ամփոփել է հանդիպումը։
Մրցավարության մասին.
«Ինչպես և «Լեգանեսը», մենք նույնպես կարող ենք բողոքել, քանի որ նրանց երկրորդ գոլի ժամանակ խախտում կար Բրահիմ Դիասի նկատմամբ։ Ես չեմ տեսել Բելինգեմի դրվագը, մրցավարը կայացրեց իր որոշումները, այդքանը»։
Մբապեի մասին.
«Մբապեն շատ լավ է խաղում և տարբերություն է ստեղծում։ Հենց դա էլ մենք նրանից ակնկալում ենք։ Խաղից առաջ նա փորձում էր իր ունակությունները տուգանային հարվածների վրա, իսկ խաղի ժամանակ մենք վստահեցինք նրան»։
Խաղի մասին.
«Առաջին կեսում, երբ մենք բացեցինք խաղի հաշիվը, մեզ չէր հերիքում բալանսը։ Ֆուտբոլիստները սխալ էին դիրքավորվում, սակայն երկրորդ կեսում թիմը ավելի լավ խաղաց ու փոխեց խաղի ընթացքը»։
«Ատլետիկոյի»՝ չեմպիոնական մրցավազքից դուրս մնալու մասին.
«Ատլետիկոն» կպայքարի մինչև վերջ։ Նրանք շատ լուրջ թիմ են»։
Բարդ հանդիպումների մասին.
«Ես չեմ կարող հիշել հանդիպում, որտեղ մենք խնդիրներ չենք ունեցել։ Հեշտ հանդիպումներ չեն լինում, և մենք այդ ամենը շատ լավ հասկանում ենք». նշել է իտալացի մասնագետը։
Los Merengues, Realmadrid.am