Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ կցանկանար կարիերան ավարտել Մադրիդի «Ռեալում»։
«Այս պահին կարիերաս ավարտելու մասին չեմ մտածում, բայց ինչպես և բազմիցս նշել եմ, կցանկանայի դա տեղի ունենար «Ռեալում»։ Դա երազանք է։ Կտեսնենք, թե ինչ տեղի կունենա։
Մրցաշրջանը երկար է, և ես պետք է կենտրոնանամ այն ամենի վրա, ինչ մնացել է։ Առջևում շատ խաղեր կան։
Կտեսնենք, թե ինչ կլինի, բայց ես որևէ տեղ չեմ շտապում». նշել է 39-ամյա ֆուտբոլիստը։
Los Merengues, Realmadrid.am