Հոդվածներ

Վինիսիուս. «Վստահ եմ, որ շուտով լավ մարզավիճակ կհավաքեմ»
15.10.2026
44 0

Վինիսիուս Ջունիորը մեկնաբանել է իր դժգոհությունը Չեմպիոնների լիգայի «Ռոմայի» դեմ խաղի (4:3) երկրորդ խաղակեսում փոխարինվելու համար։

«Դա նորմալ է, ես հուսահատված էի փոխարինման պատճառով, որովհետև միշտ ցանկանում եմ լինել իմ լավագույն մարզավիճակում և օգնել թիմին։ Փոխարինումները փոխեցին խաղի ընթացքը։ Էնդրիկն ազդեց դինամիկայի վրա և լավագույնն էր խաղադաշտում։ Իսկ Կարլոս Էսպին խաղադաշտ դուրս եկավ ընդամենը մի քանի րոպեով, բայց գոլ խփեց։

Ես բարկացած եմ ինքս ինձ վրա, որ լավագույն մարզավիճակում չեմ։ Բայց, ի վերջո, Վինին միշտ վերադառնում է, և ես ոչ մի կասկած չունեմ, որ ձեռք կբերեմ անհրաժեշտ մարզավիճակը». նշել է «Ռեալի» վինգերը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված