Լա Լիգայում տիտղոսի համար մղվող պայքարը շարունակվում է։ Մադրիդի «Ռեալը» այսօր մրցելու է «Սևիլիայի» հետ և հաղթելու դեպքում միանձնյան կգլխավորի մրցաշարային աղյուսակը։
Կազեմիրոյի մասնակցությամբ «Ռեալը» մշտապես մեծ վտանգ է ներկայացնում «Սևիլիայի» համար։
Նախորդ մրցաշրջանում Կազեմիրոն անդալուզյան ակումբի դարպասը երկու գնդակ ուղարկեց՝ ապահովելով «Սերուցքայինների» հաղթանակը այդ խաղում։
«Սևիլիայի» դեմ վերջին 4 տնային գոլերից 3-ը գրանցված է բրազիլացու անվան դիմաց։
2017-ին նա նաև գոլի հեղինակ է դարձել «Սևիլիայի» դեմ գավաթային խաղում։
Ընթացիկ մրցաշրջանում Կազեմիրոն 7 գոլի հեղինակ է դարձել՝ կրկնելով իր լավագույն ցուցանիշը։ «Արքայական» ակումբը դեռ 4 հանդիպում ունի անցկացնելու, և Կազեմիրոն կարող է գերազանցել իր ցուցանիշը, իսկ «Սևիլիան» կարող է դառնալ ամենահարմար թեկնածուն։
Los Merengues, Realmadrid.am