Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչ խաղում Էդեր Միլիտաոն և Լուկաս Վասկեսը վնասվածք են ստացել։ Հանդիպման 65-րդ րոպեին խաղադաշտը ստիպված էր լքել Լուկաս Վասկեսը, իսկ 8 րոպե անց՝ Միլիտաոն։
Լուկասի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Դանի Կարվախալը, ով նոր էր վերականգնվել մկանային վնասվածքից, իսկ Միլիտաոյին փոխարինեց Ֆերլան Մենդին։
Այսօր ֆուտբոլիստները բուժզննում կանցնեն, և պարզ կդառնա, թե որքանով է լուրջ նրանց վնասվածքները։
Los Merengues, Realmadrid.am