Հոդվածներ

«Բարսելոնայի» պատմության առաջին «դավաճանը»
24.12.2022
3010 0

Խոսեպ Սամիտյերը իսպանական ֆուտբոլի առաջին խաղացողն է, որը հանդգնել է «Բարսելոնայից» տեղափոխվել «Ռեալ Մադրիդ», չնայած այդ ժամանակ ակումբների միջև մրցակցությունը նոր-նոր էր թափ առնում: Նախքան այդ պահը եղել են խաղացողներ, որոնք «Բարսելոնայից» տեղափոխվել են «Ռեալ» և հակառակը, սակայն դա եղել է նախքան ֆուտբոլի պրոֆեսիոնալ դառնալը:

Սամիտյարը 10 տարի երկրպագել է «Բարսելոնային», իսկ 1919 թվականից սկսել է ելույթ ունենալ «կապտանռնագույնների» կազմում: Նա արագ դարձել է ակումբի առաջատարն ու երկրպագուների սիրելին՝ «Բարսելոնայում» անցկացնելով 13 տարի և հաղթելով Իսպանիայի ամենաառաջին առաջնությունը, 5 Իսպանիայի գավաթ և 12 Կատալոնիայի գավաթ:

Սամիտյերն այնքան լավ ֆուտբոլիստ էր, որ դարձավ երկրի ամենաբարձր վարձատրվող մարզիկը: Երբ 1926 թվականի ապրիլին Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչում «Բարսելոնան» 5-1 հաշվով հաղթեց «Ռեալին»՝ Խոսեպը դարձավ պոկերի հեղինակ:

Ամեն ինչ հրաշալի էր, բայց 1932 թվականին նա լուրջ տարաձայնություններ ուներ ակումբի ղեկավարության հետ, պահանջում էր աշխատավարձի բարձրացում, ինչպես նաև ճնշում էր գործադրում մարզչի վրա:

Այդ ամենը հանգեցրեց բոյկոտի և մարզումներից հրաժարվելուն, ինչի հետևանքով Խոսեպը 1932-1933 թվականին տեղափոխվեց «Ռեալ»: Մադրիդյան ակումբի կազմում նա անցկացրեց 2 մրցաշրջան ու հաղթեց Իսպանիայի առաջնությունն ու գավաթը:

«Արքայական» ակումբի կազմում Սամիտյերը մասնակցեց իր նախկին ակումբի նվաստացմանը, երբ մադրիդցիները 8-2 հաշվով հաղթանակ տարան, սակայն այս անգամ պոկերի հեղինակ դարձավ Սանդյուն:

Խոսեպ Սամիտյերը Մադրիդի «Ռեալ» վերադարձավ 1959 թվականին՝ Սանտիագո Բեռնաբեուի խնդրանքով: Նա տեխնիկական տնօրենի պաշտոնում աշխատեց մինչև 1962 թվականը: