Հոդվածներ

«Օպերացիա Մբապե». Ինչու է Կիա Ջուրաբչիանը գործարքի բանալին
29.08.2021
5175 0

Տրանսֆերային շուկայում մեծ գործարքներին հիմնականում մասնակցում են գործակալներ, միջնորդներ ու մարզիչներ: Թեպետ Մբապեի դեպքում թվում էր՝ այդպես չի լինի, վերջին օրերին Կիա Ջուրաբչիանի դերն զգալիորեն մեծացել է:

Տրանսֆերային պատուհանի բացման պահից ի վեր՝ Կիլիան Մբապեին խորհուրդներ է տվել նրա հայրը, սակայն վերջին օրերին գործակալ Կիայի դերը մեծացել է:

Կիան հենց այն մարդն է, որ առանցքային դերակատարում է ունեցել Կոուտինյոյի՝ «Բարսելոնա» և Ռիյադ Մահրեզի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխություններում: 

Մեծ ակումբները տրանսֆերային գործարք իրականացնելիս կապ են հաստատում նրա հետ, երբ զգում են, որ ամեն ինչ չէ, որ ընթանում է այնպես, ինչպես ծրագրել են: Ու սա հենց նշված դեպքերից է:

Հաշվի առնելով նրա կապերը՝ որոշ ֆուտբոլիստներ կապ են հաստատում նրա հետ՝ թիմի միջև կոնֆլիկտը չզարգացնելու ու հնարավոր չափ արագ հարթելու համար: Այդ խաղացողների թվում են Մատեուս Կունյան, Մարկինյոսը, Դիեգո Կառլոսն ու Ռիչարլիսոնը:

Ճշմարտությունն այն է, որ Մբապեի տրանսֆերի վերաբերյալ բանակցություններն այս պահին լավատեսություն չեն հաղորդում: ՊՍԺ-ի ղեկավար կազմը «Ռեալին» խոստացել էր բանակցություններին վերադառնալ հինգշաբթի երեկոյան, սակայն դա տեղի չի ունեցել: Ֆրանսիական ակումբը, սակայն, պաշտոնապես չի մերժել «Ռեալի» վերջին առաջարկը(170+10մլն եվրո):

ՔԱՅԼԵՐԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Le Parisien-ը շաբաթ հաղորդել է, որ ՊՍԺ-ի ու «Ռեալի» բանակցությունները փակուղում չեն, քանի որ ֆրանսիական ակումբն ակնկալում է շարունել բանակցությունները «Ռեալի» հետ:

Գործարքն իրականացնելու համար երկար ժամանակ չկա: Ուրբաթ ավարտին մոտ թվացող գործարքն այժմ պետք է ավարտին հասցնել մինչև տրանսֆերային պատուհանը փակվելը:

Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, ապա «Ռեալի» ու ՊՍԺ-ի փոխհարաբերություններն զգալիորեն վնասվել են, իսկ Ջուրաբչիանի խնդիրն այն է այս պարագայում, որ գործակալը հաշտեցնի երկու կողմին, և ՊՍԺ-ն ու «Ռեալը» համաձայնության գան տրանսֆերի վերաբերյալ մինչև երկուշաբթի՝ ժամը 20:00-ն: Սա «Ռեալի» սահմանած վերջնաժամկետն է՝ ըստ El Chiringuito-ի: 

Fenomeno, Realmadrid.am