Marca-ն հայտնում է, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն չափազանց զգույշ է բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոյի հարցում և անձամբ կանխում է խաղացողի ապաքինումը հարկադրաբար արագացնելու ցանկացած փորձ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անցյալ շաբաթ մարզման ժամանակ բրազիլացին համառորեն խնդրել է մարզչական շտաբին թույլ տալ իրեն խաղալ առնվազն մինչև մարզումային խաղի ավարտը։ Սակայն պորտուգալացի մարզիչը և նրա օգնականները կտրականապես մերժել են։
«Եթե դուք չգիտեք Միլիտաոյի վնասվածքների պատմությունը, կարող է թվալ, որ նա պատրաստ է խաղալ վաղը։ Ես գիտեի, որ նա ուժեղ պաշտպան է, բայց հիմա նա նույնիսկ ավելի լավ է խաղում, քան ես սպասում էի։ Այնուամենայնիվ, նա չի լինի թիմի կազմում «Ռոմայի» և «Սևիլիայի» դեմ խաղերին։ Նրան անհրաժեշտ է առնվազն ևս երկու շաբաթ։ Էդերի բժշկական պատմությունը շատ բարդ է, և մենք պետք է առավելագույն զգուշություն ցուցաբերենք», - ավելի վաղ նշել էր Մոուրինիոն։
Silent Striker, Realmadrid.am
Հայերեն