«Ռեալը» մտադիր է նոր պայմանագիր կնքել Տիբո Կուրտուայի հետ։
Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։
Ինչպես պնդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մադրիդցիները լիովին վստահում են բելգիացի ֆուտբոլիստին և շարունակում են նրան համարել աշխարհի լավագույն դարպասապահը։ Պայմանագրի երկարաձգումը նախատեսվում է իրականացնել մոտ ժամանակներս։
34-ամյա Կուրտուան այս մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 7 հանդիպում և բաց թողել 8 գոլ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն