Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Էդեն Ազարը խոսել է «արքայական» ակումբում ելույթների մասին:
«Վստահու՞մ է ինձ Կառլո Անչելոտին: Այդ հարցը դուք պետք է նրան տաք: Ես ներդնում եմ իմ առավելագույն ջանքերը, ցանկանում եմ խաղադաշտ դուրս գալ: Ինձ լավ եմ զգում «Ռեալում», ուղղակի քիչ եմ խաղում, բայց երբ խաղում եմ՝ լավ եմ խաղում: Դժվար իրավիճակ է:
Ես ցանկանում եմ ավելի շատ խաղալ, գիտեմ, որ կարող եմ օգուտ տալ: Տեմպ հավաքելուց հետո ես կվերադառնամ, բայց ինձ հարկավոր է խաղալ»,- Ազարի խոսքը մեջբերում է Le10sport.com-ը:
Ազարը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել Լոնդոնի «Չելսիից»՝ 2019 թվականին:
Նախորդ մրցաշրջանում 31-ամյա բելգիացին մասնակցել է 18 խաղի, կատարել 1 գոլային փոխանցում: 2008 թվականից Ազարը հրավիրվում է Բելգիայի հավաքական: