Այն բանից հետո, երբ Ֆեդերիկո Վալվերդեն հայտնվեց «Ռեալի»՝ «Վիլյառեալի» դեմ խաղի համար նախատեսված հայտացուցակում, Մադրիդի «Ատլետիկոն» հայտարարություն է տարածել։
Հիշեցնենք, որ մադրիդյան դերբիում ուրուգվայցի ֆուտբոլիստը Լի Կան Ինի հետ պայքարում վնասվածք էր ստացել, ինչից հետո «Ռեալի» բժշկական անձնակազմը տեղեկացրել էր, որ նա կոճի կապանների 3-րդ աստիճանի ձգում է ստացել։ Դրա բուժումը սովորանար տևում է 1.5-3 ամիս։
Սակայն Ֆեդե շատ ավելի վաղ է վերսկսել մարզումներն ու տեղ գտել «Վիլյառեալի» դեմ խաղի հայտացուցակում։
«Ցանկանում ենք շնորհավորել «Ռեալին» այն բանի համար, որ նրանք շարունակում են պատմություն կերտել՝ ապացուցելով, որ աշխարհի բժիշկների 100%-ը սխալվել են». նշված է «Ատլետիկոյի» տարածած հայտարարության մեջ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն