Մադրիդի «Ռեալի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը խոսել է «Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի մասին։
«Այն, ինչ Լամին Յամալը կարողացել է անել «Բարսելոնայում» 17 տարեկանում և այն, ինչ նա ցույց տվեց Եվրոպայի առաջնությունում… դա վախենալու է, շատ վախենալու։ Նա փայլուն ապագա ունի», – Ռյուդիգերի խոսքերն է փոխանցում Barca Universal-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Ընթացիկ մրցաշրջանում Լամին Յամալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման՝ խփելով 11 գոլ և կատարելով 14 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը 180 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։