«Մանչեսթեր Յունայթեդի» 15-ամյա տաղանդ Ջեյ-Ջեյ Գաբրիելը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։
Daily Mail-ի տեղեկություններով, ֆուտբոլիստի հարազատները դժգոհ են այն հանգամանքից, որ մինչմրցաշրջանային հատվածում նրան հնարավորութուն չեն տվել իրեն դրսևորելու համար և, որ Գաբրիելը դեռ չի նշել իր նորամուտը հիմնական թիմի կազմում։ Սպասվում էր, որ «Բարյթոնի» դեմ գավաթային խաղում նա կլինի թիմի հայտացուցակում, սակայն այժմ դա հավանաբար տեղի չի ունենա։
Ջեյ-Ջեյի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալն» ու «Բարսելոնան»։ Նրան իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև մի քանի անգլիական առաջատար ակումբներ։
Քանի, որ Գաբրիելը իռլանդական անձնագիր ունի, նա կարող է 16 տարեկանում տեղափոխվել եվրոպական այլ ակումբ, մինչդեռ Անգլիայի քաղաքացիությունը դա թույլ չի տալիս նախքան 18 տարեկանը լրանալը։ «Մանչեսթեր Յունայթեդը» նրա հնարավոր տրանսֆերի դիմաց կստանա 300.000 եվրո։
Նշվում է, որ մանչեսթերյան ակումբը չի պատրաստվում նրա գործող պայմանագիրը խզել։ Այն նախատեսված է մինչ այս մրցաշրջանի ավարտը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն