Հոդվածներ

AS. Կուրտուան մերժել է շահավետ առաջարկը հանուն «Ռեալի»
05.10.2026
73 0

Բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան որոշում է կայացրել հրաժարվել ֆինանսական ավելի շահավետ առաջարկներից, որպեսզի շարունակի հանդես գալ մադրիդի «Ռեալում»։ Այս մասին հայտնում է Diario AS-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ դարպասապահը ներկայիս թիմում մնալու ցանկություն է հայտնել։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը ծրագրում է ավարտին հասցնել իր գործող պայմանագիրը և պրոֆեսիոնալ կարիերան ավարտել հենց մադրիդյան ակումբի կազմում:

Հիշեցնենք, որ Կուրտուան «Արքայական» ակումբի խաղացող է դարձել 2018 թվականի ամռանը։ Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկով բելգիացին նվաճել է 14 տիտղոս՝ երկու անգամ դառնալով ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող։ Ընթացիկ մրցաշրջանում Կուրտուան ակումբային բոլոր մրցաշարերում մասնակցել է ութ հանդիպման՝ բաց թողնելով ինը գոլ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված