Կառլո Անչելոտիի որդին՝ Դավիդեն, որ «Ռեալին» հայտնել էր մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու որոշման մասին, կարող է գլխավորել շվեյցարական «Բազելը», հայտնում է Marca-ն:
Կողմերի միջև բանակցություններն արդեն սկսվել են:
«Բազելը» հեռացրել է նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ֆրային, ու նրա պարտականությունները կատարում է Խայկո Ֆոգելը:
Շվերյցարիայի առաջնությունում «Բազելը» զբաղեցնում է 5-րդ տեղը՝ 20 միավոր զիջելով առաջատար «Յանգ Բոյզին»:
Fanat, Realmadrid.am