«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն որոշում է կայացրել Լա Լիգայի առաջիկա խաղում Վինիսիուս Ժունիորին թողնել պահեստայինների թվում։ Սա խաղացողի հանդեպ վստահության անկման նշան չէ, այլ նրան օպտիմալ մակարդակի դուրս գալու համար խթանելու միջոց: Այս մասին հայտնում է Defensa Central-ը:
Բրազիլացի հարձակվողի խաղի անկման ֆոնին, մարզիչը մտադիր է նրանից ստանալ ավելի ակտիվ և արդյունավետ արձագանքի՝ առանց սեփական ուժերի հանդեպ նրա վստահությունը խաթարելու: Աղբյուրի տեղեկություններով՝ հաշվարկն այն է, որ Վինիսիուսը խաղադաշտ դուրս կգա «Վիլյառեալի» դեմ Լա Լիգայի 8-րդ տուրի հանդիպման երկրորդ խաղակեսում, իսկ հաջորդ խաղերում կրկին տեղ կզբաղեցնի մեկնարկային կազմում:
Մարզչական շտաբի գլխավոր նպատակն այն է, որ «Բարսելոնայի» դեմ սկզբունքային խաղին ֆուտբոլիստը հասցնի վերականգնել մարզավիճակը և հանդիպմանը մոտենա առավելագույն պատրաստվածությամբ:
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսն ակումբի կազմում մասնակցել է ութ հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն