Ժոզե Մոուրինյուն դժգոհ է մնացել «Ատլետիկո» - «Ռեալ» հանդիպմանը Միգել Անխել Օրտիս Արյասի մրցավարական բրիգադի աշխատանքից։
Երկրորդ կեսի սկզբնամասում Արյասը խաղադաշտից հեռացրեց Դին Հաուսենին ՝ «Սերուցքայիններին» թողնելով 10 հոգով։ Տանտերերը հաշիվը բացել էին 11-մետրանոցից և արդյունքում հաղթել 2:1 հաշվով:
«Մրցավարին պակասում էր դերբիում աշխատելու փորձը։ Նա 41 տարեկան է։ Նա թույլ մրցավար է, ով դատել է միայն փոքր հանդիպումներ։ Շնորհավորում եմ մրցավարական կոմիտեին այս նշանակման համար։ Բայց սենյոր Տրուխիլյոն «Ռեալի» հետ կապված պատմություն ունի: Գավաթում, «Ժիրոնայի», «Օսասունայի» դեմ խաղերում։ Սա VAR համակարգը սպասարկող մի խումբ է, որն ունի շատ հարուստ պատմություն», — ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն